Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 25-07-2025

Մարդիկ կան՝ հելել են վերև, իրանց արյունը կարմի՞ր ա․ Մաշտոցի պողոտայի առևտրականները կրկին դժգոհ են

Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկայի հարակից տարածքում առևտուր իրականացնող քաղաքացիներին քաղաքային իշխանությունները տեղափոխել են մոտակա գետնանցում։ Առևտրականների խոսքով՝ նույնիսկ ոստիկանության միջամտությամբ գետնանցումից դուրս է բերվել մի անտուն քաղաքացի, որը հենաշարժողական խնդիրներ ուներ։

Վաճառողների մի մասը նշում է, որ դժգոհություն չունեն տեղափոխվելուց, սակայն շեշտում են, որ նոր կանոնները պետք է գործեն բոլորի համար։

«1990 թվականից մենք այստեղ ենք կանգնած։ Հիմա եկել են ինչ-որ մարդիկ ու տեղավորվել վերևում։ Մենք գոհ ենք, որ տեղ են տվել, բայց ուզում ենք, որ բոլորն իջնեն։ Ես նույնիսկ ինադու ապրանքս բերել եմ գետնանցում, որ ապացուցեմ՝ կանոնները պետք է հավասար լինեն»,- ասաց առևտրականներից մեկը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանից պարտավորեցրել են անմիջապես զանգահարել թեժ գիծ, եթե որևէ մեկը փորձի վերևում առևտուր անել։ «Արդեն մի քանի զանգ արել ենք, և հորդորում ենք, որ մյուսներն էլ զանգեն»,- հավելեց մեկ այլ առևտրական։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»