Ներքին 1 տարի առաջ - 16:12 24-07-2025

Որևէ մեկը չի կարող խոստանալ, որ հոսանքի անջատումներ չեն լինի. ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ–ում ներդրումների արդյունավետություն, վթարային անջատումների հաճախակի տևողություն, գնումների գործընթաց, այս ամեն ինչը ենթակա են մանրամասն, մանրակրկիտ ուսումնասիրության, որովհետև վերջին հաշվով, այս ամեն ինչի արդյունքում այդ ընկերության վատ մենեջմենտի, վատ կառավարման հարց է բարձրացվել պետության կողմից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հարցին՝ դուք խոստանո՞ւմ եք, որ եթե պետությունը կառավարի ՀԷՑ–ը, անջատումներ չեն լինի, մարդկանց լվացքի մեքենաները, սառնարանները շարքից դուրս չեն գա, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Որևէ մեկը նման բան չի կարող խոստանալ։ Հասարակ կենցաղային օրինակ բերեմ. երբ մենք մեր բնակարանը որոշում ենք վերանորոգել, սկզբից որոշում ենք, որ այն կարժենա X դրամ, կտևի Y ժամանակ և մեզ վրա կնստի այսքան դրամ, բայց դրանից հետո դա ավելի շատ է մեր վրա ֆինանսական առումով նստում, ավելի երկար ժամանակ է տևում և վերանորոգման ընթացքում էլ տնեցիները կարող են բողոքել, որ այսքան երկար ձգվեց վերանորոգումը։ Դա դեռ չի նշանակում, որ այդ վերանորոգման կարիքը արդարացված չէր։ Ասելիքս այն է, որ անջատումներ, վթարներ միշտ կարող են լինել ընթացքում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում