Ներքին 1 տարի առաջ - 16:03 24-07-2025

Կձևավորվի մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է սահմանել, որ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև հաշվետվությամբ ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման գործընթացները պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ այդ նպատակով ստեղծվող «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով։

Արդյունքում՝ հաշվետվությունների վերլուծություններն ու տվյալների արխիվացումը կիրականացվեն ավտոմատացված եղանակով՝ կարճ ժամանակահատվածում և սահմանափակ ռեսուրսներով, կապահովվի թվային ծառայությունների մատչելիություն և համահունչ տվյալների հավաքագրում, կնվազի փաստաթղթաշրջանառության ժամանակը, կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, կձևավորվեն մեծածավալ, միատեսակ և տարածաժամանակային վերլուծությունների հնարավորություն ընձեռող տվյալներ, կբարելավվի քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացը։

Հնարավոր կլինի՝ ձևավորել մթնոլորտն աղտոտող անշարժ աղբյուրների տարածական բազա, վերլուծել աղտոտիչների տարածական կուտակումները, առավել ճշգրիտ գնահատել վնասակար ազդեցությունները՝ օբյեկտների նախագծման և տեղաբաշխման փուլում, ստեղծել կանխատեսման գործիքակազմ՝ համադրելով մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ցուցանիշները և հաշվետվություններով ներկայացված արտանետումների տվյալները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան