Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:23 24-07-2025

Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են մեր հերոս հարկատուները. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր հերոս հարկատուները: Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ, նոր [դրամական] պահանջներ կներկայացվեն:

Հնարավոր վնասների հատուցումից բացի, Հայաստանը հատուցելու է իր միջազգային (առանց այդ էլ վնասված) հեղինակությամբ: Հայաստանին կներառեն տարբեր black list-երի մեջ` զգուշացնելով պոտենցիալ ներդրողներին վտանգների մասին (ո՞վ ներդում կանի էդքանից հետո):

Բացասական հետևանքները սրանցով չեն սպառվում:

Եվ այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը ֆեյսբուքում փոսթ անի ու գրի «ձև չունեք», իսկ իրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի»:

Ինչքան պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ դատարկ գլխովդ անցած ամեն հիմարություն ու պիժոնություն սեփական ժողովրդիդ քթից բերես»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»