Ներքին 1 տարի առաջ - 18:56 22-07-2025

Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն

Հուլիսի 14-ին Fastex-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն։

«Բահամուտ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Fastex-ը մարզական ֆեդերացիաներին, մարզիկներին, մարզիչներին տրամադրում է աջակցություն, որն այս պահի դրությամբ ընդհանուր հաշվով 1մլրդ 159 մլն դրամ է։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է․ «Այսօր կարևոր օրերից մեկն է` ընդգծելու մեր համագործակցությունը։ Նշեմ, որ մինչ օրս, հայկական սպորտի զարգացման համար ընդհանուր հաշվով մենք հատկացրել 1մլրդ 159 մլն դրամ»:

Նախորդ տարի հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։

Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։
Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Fastex-ի իրականացրած նախաձեռնությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար։ Եվրոպայի առաջնություններում 37 մարզիկների պատվին վեր է խոյացել մեր եռագույնը, որոնցից 11-ն ուղեկցվել են մեր օրհներգով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը և Fastex-ն այսօր ևս մեկ անգամ պարգևատրել են մեր մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիաներին և բժիշկներին։

Fastex-ի նախաձեռնությունը համարժեք է պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին։ Հուսով եմ, որ այսօրվա պարգևատրումները լրացուցիչ խթան կհանդիսանան մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին»,- ասել է նա։

Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ