Ավելին 1 տարի առաջ - 19:51 21-07-2025

ԱՄՆ-ից Թուրքիա է վերադարձվել Մարկուս Ավրելիուսի արձանը

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը X-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Հռոմի կայսր Մարկուս Ավրելիուսի արձանը վերադարձվել է: Հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ թուրք նախարարի գրառման՝ արձանը 1960-ականներին գողացվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող անտիկ Բուբոն քաղաքից և արդեն 65 տարի ի վեր ցուցադրվում է ԱՄՆ-ում:

Էրսոյը նշել է, որ արձանի վերադարձման համար գործադրվել են դիվանագիտկան ու իրավական ջանքեր։
«Դա պատմական ձեռքբերում է»,- գրել է նա։

Զուգահեռ նշվում է, որ արձանի վերադարձն իրականացվել է Նյու Յորք նահանգի Մանհեթթենի շրջանային դատախազության և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Նախարար Էրսոյը նաև տեղեկացրել է, որ վերջին 7 տարում Թուրքիա է վերադարձվել 8.967 պատմական մշակութային կոթող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով