Արտաքին Միտք 1 տարի առաջ - 18:29 21-07-2025

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա համաձայնության խորհրդանիշ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Հայտնում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանքին»՝ նա նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։

«Մենք այդ գիծը համարում ենք չափազանց կարևոր՝ իր աշխահատնտեսական մասշտաբի առումով։ Իրականում այդ գիծը կկապի մեր տարածաշրջանից այն կողմ գտնվող աշխարհագրական տարածքները ու կվերականգնի առևտուրը»։

Ըստ Էրդողանի՝ հիմնարար սպասումն այն է, որ այդ ուղին կդառնա համաձայանության խորհրդանիշ, ոչ թե անհամաձայանության աղբյուր։ Այսպիսով տարածաշրջանը կդառնա բարօրության տարածք, որտեղ կհաղթի համագործակցությունը։

«Ես հավատում եմ, որ որպես տարածաշրջանային երկրներ, մենք կարողանալու ենք լուծել այս հարցը համաձայնության միջոցով»։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ այդ գիծը պատրաստել ու օգտագործել թե Ադրբեջանի և թե տարածաշրջանի համար։

«Հավատում եմ, որ դրա լուծմանը միասին ենք հասնելու»-, եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան