Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:25 21-07-2025

Ադրբեջանի սուլթանիկի հրճվանքը և Թուրքիայի բռնապետի գոհունակությունը Նիկոլից հուշում են, որ Նիկոլ Անհողը Հայաստանը տանում է լիակատար կապիտուլյացիայի

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կապիտուլյանտը որոշել է իր մամլո խոսնակի միջոցով պատասխանել Ալիևի վերջին հայտարարություններին...
Նախ՝ ինչպես և սպասվում էր, Նիկոլ Անհողը նույնիսկ իր մամլո խոսնակի մակարդակով ուղղակի վախեցել է անդրադառնալ Ալիևի լկտի և ցինիկ վարքագծին և ծպտուն չի հանել, թե ինչպես է Ալիևն իր նմանին ծաղրում և ստորացնում...

Երկրորդը՝ և տարին և հետպատերազմյան գրեթե 5 տարիները բավարար են, որ Նիկոլի արտահայտած որևէ մտքի կամ ասածին մարդիկ չհավատան... Նիկոլ Անհողն ինչ ասել է արվել է ուղիղ հակառակը... Ցավոք, շատ դեպքերում շատ հարցերում հանրությունը ճիշտ տեղեկատվությունը ստանում է Բաքվից կամ այլ աղբյուրներից, քանի որ Նիկոլի իշխանությունը ստում է և մանիպուլյացիայով է զբաղվում...

Երրորդը՝ այս պահին նա Նազելիի մակարդակով է պատասխանում, արպեսզի, եթե հետագայում նա կատարի Ադրբեջանի այդ պահանջները ևս հայտարարի, որ ոչ թե նա է ասել ինչ-որ բան, այլ իր մամլո խոսնակը և նա Նազելիի արտահայտած կարծիքի համար պատասխանատու չէ...

Ադրբեջանի սուլթանիկի հրճվանքը և Թուրքիայի բռնապետի գոհունակությունը Նիկոլից հուշում են, որ Նիկոլ Անհողը հայաստանը տանում է լիակատար կապիտուլյացիայի՝ կատարելով և խոստում տալով, որ կկատարի թուրքերի ԲՈԼՈՐ պահանջները...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում