Ներքին 1 տարի առաջ - 11:43 21-07-2025

Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ–ի նորանշանակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր առաջին աշխատանքային օրը հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու է ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին, որը հայտարարել էր, թե ՀԷՑ ղեկավարությունը աշխատանքից ազատման դիմում չի գրելու։

Պետրոսյանի խոսքով՝ ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում. կոնկրետ անձինք, որոնք իրենց կառավարման շրջանում ՀԷՑ-ը հասցրել են այս վիճակին․ «Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ը այս վիճակին հասցրածներից մեկը, կարծես թե, հենց ինքն է»։

Ռոմանոս Պետրոսյանը նաև ընդգծեց. «Ինքը հիմա ի պաշտոնե իմ ենթական է։ Ժամանակավոր պաշտոնակատարի իր լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը ժամը 18:00, երբ ծանոցումը ստացել են և իր հայտնի մամուլի ասուլիսը ինքը արդեն տվել է որպես գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն, բայց հանդես էր գալիս, կարծես թե, ժամանակավոր պաշտոնակատար, բայց ինքը այդ պահին այլևս ժամանակավոր պաշտոնակատար չէր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով