Ներքին 1 տարի առաջ - 11:07 21-07-2025

11-ից հետո կմոտենամ․ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային առաջին օրը ՀԷՑ-ում

Այս պահին լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀԷՑ-ում են, քանի որ այսօր Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրն է։ Սակայն նա դեռ չի ժամանել աշխատավայր։

«ԱրմԼուր»-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է՝ «11։00-ից հետո կմոտենամ, Պետ.ռեգիստրի գրանցումը եղավ։ Այդ փաստաթղթին էի սպասում»։

Նշենք, որ այս պահին ՀԷՑ-ի տարածքում կան նաև ԱԱԾ աշխատակիցներ։