Ներքին 1 տարի առաջ - 23:35 20-07-2025

Արարատի մարզում BMW-ն վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի․ վարորդը դիմել է փախուստի․ երեխան մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկված վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով