Ներքին Միտք 1 տարի առաջ - 16:47 20-07-2025

Անպատժելիությունը խփել է Ալիևի գլխին ու «օդերի» մեջ գցել. նա սկսել է իրեն զգալ համաշխարհային գործոն

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իլհամ Ալիևը բռնել է Աբուլֆազ Էլչիբեյի հակառուսական և հակաիրանական ուղին։

Այսպես, նա
• Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում Միջազգային դատարան,
• ի լուր աշխարհի խրախուսում է Ուկրաինային շարունակել պատերազմը և վռնդել ռուսներին այդ երկրի «օկուպացված տարածքից»,
• հրաժարվում է մասնակցել ԱՊՀ միջոցառումներին,
• դուրս է գալիս ՌԴ-ի հետ տարբեր պայմանագրերից ու համաձայնություններից,
• պատրաստվում է դատել ռուս լրագրողներին և ռելոկանտներին,
• խորացնում է Իսրայելի և Սիրիայի ղեկավարության հետ հակաիրանական ռազմական դաշինքը,
• սպառնում է գրավել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։

Իրոք, անպատժելիությունը խփել է Ալիևի գլխին ու «օդերի» մեջ գցել. նա սկսել է իրեն զգալ համաշխարհային գործոն։ Բայց մենք պետք է միայն ողջունենք նրա խոստումնալից ընթացքը։ Ինչպես ասում են ռուսները՝ «так держать!» (այսինքն՝ «հենց այդպես էլ շարունակիր»)։

Միայն չմոռանանք՝ այդ նույն ռուսներն ասում են նաև՝ «Шагай смелее… пока не схлопочешь» (այսինքն՝ «Վստահ քայլիր… մինչև մռութիդ չուտես»)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան