Ներքին 1 տարի առաջ - 14:13 20-07-2025

«Յանդեքս»-ի վարորդը վիրավորել է հաճախորդին, պահանջել իջնել մեքենայից և սպառնացել ոստիկանություն զանգել

Oragir.News-ի ընթերցողներից մեկը ահազանգել է՝ պատմելով «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդի հետ կապված տհաճ միջադեպը:

Քաղաքացու պատվիրած տաքսին՝ Opel Astra 37QA174 մակնիշի մեքենան, կանգնել է նշված հասցեից 100 մ հեռու, ուստի նա խնդրել է վարորդին մոտենալ այնտեղ, որտեղ ինքն է սպասում:

Տաքսու վարորդը՝ մոտ 60 տարեկան Արմեն Մ.-ն, վրդովվել է, իսկ երբ հաճախորդը նստել է մեքենան, բարկացած ասել է, որ հասցեն սխալ է նշել, ինչին ի պատասխան՝ հաճախորդը նշել է, որ պատվիրել է այնպես, ինչպես «Յանդեքս»-ում է նշված եղել:

Արմեն Մ.-ն սկսել է վիրավորել հաճախորդին՝ ասելով՝ այ տուպոյ, գնա հասցեները սովորի:

Վերջինս պահանջել է հարգանքով խոսել իր հետ, իսկ վարորդը սպառնացել է զանգել ոստիկանություն և պահանջել, որ քաղաքացին իջնի մեքենայից:

Վերջինս չի կատարել վարորդի պահանջը՝ ասելով, որ չի պատրաստվում սպասել մեկ այլ մեքենայի, իսկ վարորդը պարտավոր է սպասարկել հաճախորդին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով