Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:10 20-07-2025

Ալիևը, հրապարակելով ձեր ստանձնած բանավոր պայմանները, ոչնչացնում է ձեզ՝ ցույց տալով, որ ՀՀ իշխանություններն իր ոտքերի տակ սողացող ոչնչություններ են

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

Ինչ է ստացվում` փոխադարձության սկզբունք չի կարող լինել, բայց ահա միջանցքային տրամաբանություն լինելու է։ Հատուկ էն «դալբայոբների» համար ասեմ, որ միջանցք ասվածը պոզով ու պոչով կենդանի չի, դա սկզբունքների ու կանոնների համալիր է, որը մի դեպքում քո իրավասության սահմաններից դուրս է, իսկ այլ դեպքում քո սուվերեն իրավասության ներքո է։

Միջանցքի էությունն այն է, որ եթե որոշես կանոն փոխել, սկզբունք փոխել, առաջանալու են հետևանքներ` միջազգային, դատական, քաղաքական, դիվանագիտական, գուցե նաև ռազմական (կախված դիմացի կողմի նպատակներից):

Գիտե՞ք Ալիևը ինչ է անում։ Ասեմ.
-Ձեզ ստիպում է բավարարել իր պահանջները։ Դուք կարծում եք, թե բանավոր նրա պահանջները կատարելով ոչ ոք չի իմանալու։ Բայց Ալիեւը հետո հրապարակելով ձեր ստանձնած բանավոր ստոր պայմանները, ո'չ միայն քաղաքականապես, այլև բարոյապես ոչնչացնում է ձեզ, ցույց տալով, որ Հայաստանի իշխանություններն իր ոտքերի տակ սողացող ոչնչություններ են։

Միջազգային հարաբերություններում նախկինում չէիք լսի էսպիսի բան` հրապարակային մի երկրի ղեկավարը հարևան երկրի ղեկավարին էսպես ստորացնի։ Ամեն դեպքում Ալիևը դա անում է...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան