Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:15 18-07-2025

Տեր Սեբեոսը հրաժարվել է ՔՊ-ականի կնքահայրութամբ երեխա մկրտել

«Ոչ թե ես մերժել եմ մկրտել երեխային, այլ մերժել եմ նման կնքահայրությամբ մկրտել, ու դա շատ խաղաղ ու գեղեցիկ բացատրել եմ: Իմացա, որ ինքը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, իրենից ճշտեցի՝ ասաց՝ այո, ես եմ: Եվ հարցին՝ դո՞ւք եք, որ ԱԺ ամբիոնից իմ Վեհափառին կոչում եք ավազանի անունով եւ այսպես շարունակ, ասաց՝ այո եւ նորից կրկնում եմ»,- Aravot.am-ի խնդրանքով օրերս կայացած միջադեպը ներկայացրեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը:

«Ասացի՝ պարոն Գրիգորյան, այդ դեպքում ի՞նչ գործ ունեք այստեղ: Ասաց՝ ես մկրտվող երեխայի կնքահայրն եմ լինելու, տեր հայր: Ասացի՝ լսեք պարոն պատգամավոր, եթե ձեր նշած ավազանի անունով, բայց ինձ համար Վեհափառը ձեր համար կաթողիկոս չէ, հետեւաբար ես՝ որպես իր ձեռքով օծված հոգեւորական, ձեզ համար պետք է անընդունելի լինեմ:

Եթե ինձ համար Վեհափառ, ձեզ համար՝ ավազանի անունով հայրապետս օրհնել է այդ մյուռոնը, որով օծված է այս եկեղեցին, որով օծվել եմ ես, որով պիտի կնքվի, սուրբ մյուռոնով օծման արժանանա ձեր ապագա սանիկը, եւ եթե դուք չեք ընդունում Հայրապետի՝ ձեր խոսքով լեգիտիմությունը, ուրեմն այս եկեղեցին էլ, քահանան էլ, մկրտությունն էլ ձեզ համար պիտի անընդունելի լինեն: Ասացի՝ իմ տրամաբանությունը ճի՞շտ է: Ասաց՝ ոչ: Ասաց՝ դուք մեր եղբայրներն եք, մենք ձեզ գիտենք, դուք լավ քահանա եք, դուք այսպես եք, դուք այնպես եք, չէ՞ որ մենք նշել ենք, որ դուք մեր եղբայրներն եք:

Ես, անշուշտ, նույն խաղաղության մեջ ասացի՝ այդպես չէ, ես պետք է որոշեմ՝ ով է իմ եղբայրը եւ ում եղբայրն եմ ես: Եվ կրկին շեշտեցի՝ եթե դուք ձեզ թույլ եք տալիս Վեհափառ հայրապետին անվանել ավազանի անունով, այդ դեպքում ես էլ ձեզ համար տեր Սեբեոս քահանա չեմ, հետեւաբար՝ իմ արած ծեսն էլ ձեզ համար չի կարող ծես համարվել: Իմ հիմնավորումը դա է եղել: Դրանից հետո լարում եղավ:

Վստահաբար իրենք ունեն շատ ձայնագրություններ, մի 30-40 հոգի էին, որից կեսից ավելին նկարահանում էր, եւ ես զարմանում եմ, որ մինչ հիմա այդ ձայնագրություններից ոչ մի հատված դեռ տեղ չի գտել սոցցանցերում: Ըստ երեւույթին, որովհետեւ իրենք պիտի ամոթով մնան իրենց պահվածքի, հայհոյանքների, սպառնալիքների համար, իսկ ինձ պախարակող որեւէ դրվագ այնտեղ չկա:

Ես անգամ իրենց ասել եմ՝պատրաստ եմ ձեզանից ապտակներ ուտել եւ լռել, կուլ տալ այդ ամենը, բայց դա չի փոխի ոչինչ, դուք չեք կարող կնքահայր լինել: Սա է իրականությունը: Ես իրենց բազմիցս խնդրել եմ՝ փոխեք կնքահորը, եւ այս բալիկին մկրտենք: Հատկապես, որ իմ հորդորով էին այդ բալիկին բերել 40-րդ օրը մկրտելու՝ կանոնի համաձայն: Իրենք ինձ պատասխանեցին, որ մենք քավոր փոխող չենք, ես էլ պատասխանել եմ, որ ես էլ թույլ տվող չեմ, որպեսզի նման կնքահայր ունենա այդ բալիկը»,-հավելեց տեր Սեբեոսը:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված