Սպորտ 1 տարի առաջ - 18:31 17-07-2025

2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Սերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը։

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։ Չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ) արծաթե մեդալ են նվաճել։

Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։

Աղջիկների պայքարում էլ Հայաստանի թիմը նվաճել էր 4 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Մրցաշարի փոխչեմպիոն են դարձել Սյուզաննա Իշխանյանը (46 կգ), Համեստ Աֆրիկյանը (50 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Վիկտորիա Սահակյանը (75 կգ), իսկ Նանա Բալասանյանը (48 կգ) ու Լիաննա Ժամհարյանը (52 կգ) բրոնզե մեդալով են բավարարվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում