Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:54 16-07-2025

Փաշինյանի այսօրվա ասուլիսը զավեշտով, կեղծիքով, մանիպուլյացիայով հարուստ էր. նա 4 ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսը զավեշտով, կեղծիքով, մանիպուլյացիայով հարուստ էր և մեծ հաշվով՝ փաստացի վարչապետը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ:

Անշուշտ, Փաշինյանի մտքի «գոհարներին» անդրադառնալու առիթ կլինի, բայց հիմա ուզում եմ խոսել ասուլիսի «ամենապոպուլյար» թեմայի՝ արտապատվիրակման մասին:

Փաշինյանը փորձել է համեմատական անցկացնել Հայաստանի ներկայիս արտապատվիրակված ենթակառուցվածքների և Սյունիքով նախատեսված ճանապարհի միջև՝ ընդգծելով, որ երկաթուղային համակարգը, «Զվարթնոց» օդանավակայանը և ջրամատակարարման որոշ ոլորտներ նույնպես գտնվում են արտասահմանյան կառավարման ներքո, սակայն «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը դրանից չեն խախտվել»։

Նման համեմատություն անելու համար՝ մարդը կա՜մ կատարյալ դիլետանտ պետք է լինի, կա՛մ՝ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ:

Ըստ իս, Փաշինյանի պարագայում այս երկու գործոնները միախառնված են:

Հայաստանի ջրային համակարգի կամ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման արտապատվիրակումը կատարվել է ներդրումային պայմանագրերի շրջանակում, որոնց դեպքում ՀՀ-ն պահպանում է լիարժեք իրավասություն, վերահսկողություն և իրավական գերակայություն այդ ենթակառուցվածքների նկատմամբ։
Սյունիքի ճանապարհի հարցում Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է ռեժիմ, որի դեպքում Հայաստանի իրավասությունները՝ մաքսային, սահմանային և անձնագրային, փաստացի չեն գործելու այդ ճանապարհի նկատմամբ։

Առնվազն, սահմանափակվելու է Հայաստանի ինքնիշխանությունը:

Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումները ծագել են ոչ թե տնտեսական անհրաժեշտությունից, այլ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքով առաջ քաշված ռազմաքաղաքական պահանջների համատեքստում։

Այստեղ, ըստ այդ, անիմաստ է խոսել փոխադարձության համագործակցության բաղադրիչների մասին:
Այսպիսով, գործ ունենք ոչ թե տնտեսապես շահավետ նախաձեռնության, այլ մի լուծման հետ, որը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական շահեր բախման կիզակետ:

Դարձյալ պնդում եմ, որ ուրվագծվող լուծումը շատ ավելի ռիսկային ու վտանգավոր է, քան այն ինչ նկարագրված էր Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան