Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:14 16-07-2025

ԵՄ-ին, ի դեմս ՀՀ-ի, անհրաժեշտ է ֆորպոստ, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական լոգիստիկ շահերը

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանը ներքշում են ԵՄ կողմից նախաձեռնված Global Getaway նախաձեռնության մեջ:
Առաջին հայացքից հեռանկարային թվացող այս գործընթացն իրականում բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Global Getaway-ը:

2021 թ.-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և 300 մլրդ եվրոյի հասնող այս ծրագիրը նախևառաջ ուղղված է երկու գեոքաղաքական խնդիրների լուծմանը.

1. մակրո մակարդակում՝ Չինաստանի Belt & Road ռազմավարությանը գլոբալ հակակշռի ձևավորում,
2. մեզո մակարդակում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային հաղորդակցության ապահովում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:

Ծրագրի շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում «Միջին միջանցքը», որի դիվերսիֆիկացման համար այսօր փորձ է արվում հնարավորինս արագացնել այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ձևավորումը՝ աութսորսինգային կառավարման հիմունքներով («արտապատվիրակում»):

Մեզո մակարդակում ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար ԵՄ-ին ի դեմս Հայաստանի անհրաժեշտ է հարավկովկասյան ֆորպոստ, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական լոգիստիկ շահերը՝ ապահովելով «Միջին միջանցքի» ձևավորումը, և միաժամանակ կամբողջացնի Անկարա-Երևան-Բաքու հակառուսական առանցքը:

Գալով միկրո մակարդակ՝ կանխատեսենք, որ եվրոպական ֆորպոստ, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական լոգիստիկ օղակ դառնալու համար հայաստանյան կրիտիկական ենթակառուցվածքներից հետևողականորեն դուրս է մղվելու ռուսական կապիտալը: Առաջիկայում թիրախում կարող են հայտնվել երկաթուղին և գազատրանսպորտային համակարգը: ԱԷԿ-ի մասով էլ որոշման բացակայությունն արդեն իսկ կարող ենք որպես որոշում դիտարկել:

Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց:

Վարկային բեռի կտրուկ ավելացում՝ այս անգամ, ինչպես խոստանում են, 2,5 մլրդ եվրոյի չափով: Թե ինչպես են աշխատում ԵՄ վարկային ծրագրերը և թե դրանց որ մասն է իրականում ուղղվում շահառու-երկրի զարգացմանը՝ հայտնի է ԵՄ ինստիտուտներին քիչ թե շատ առնչված յուրաքանյուր մարդու:

Դրան զուգահեռ՝ կստանանք մի քանի միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհներ՝ մեդիագրագիտության, քաղհասարակության զարգացման, փոքրամասնությունների շահերի պաշտպանության և այլ վիրտուալ նպատակներով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան