Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:45 16-07-2025

Չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է լինելու միշտ կառավարողը․ Փաշինյան

«ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները նոր չեն, դրանք սկսվել են իմ՝ մարզային այցելություններից, քաղաքացիների կողմից ստացված բողոքներից»,- մամուլի ասուլիսին, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նախաձեռնությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր նպատակադրումը հետևյալն է. այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և կվերցնենք։ Բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարողը։ Մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային և պետական վերահսկողություն»,-ասաց Փաշինյանը՝ չբացառելով նաև արտապատվիրակման տարբերակը։

Փաշինյանի խոսքով՝ ՀԷՑ-ն իր նախորդող շրջանի գործունեության ընթացքում ի հեճուկս կառավարության բազմաթիվ հորդորներին ու խնդրանքներին, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, հետևաբար, կառավարությունն է պարտավոր պատշաճ քայլեր ձեռնարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով