Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:25 15-07-2025

Մետրոյի շարժասանդուղքներն իրենց դարն ապրել են, ժամանակն է՝ նորերը տեղադրվեն

«Մետրոյի գործարկվելուց ի վեր՝ շուրջ 40 տարի, շարժասանդուղքները չեն փոխվել. արդեն ժամանակն է նորերը տեղադրվեն, որովհետև դրանք իրենց դարն ապրել են»,- Oragir.News -ի հետ զրույցում՝ անդրադառնալով Մետրոպոլիտենի կայարաններում վերազինման գործընթացին, ասաց կառույցի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։

Մեր հարցին՝ միգուցե մաշվածությո՞ւնն է պատճառը, որից էլ անվտանգային խնդիրներ են առաջացել, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ նման խնդիր չկա, քանի որ աշխատակիցներն ամեն րոպե վերահսկում են, և ցանակացած փոքրիկ խաթարման դեպքում, անմիջապես կատարվում է գերազանց սպասարկում։

Աննա Ասլանյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ ամբողջությամբ փոխարինվել են «Սասունցի Դավիթ», «Գործարանային» կայարանների շարժասանդուղքները, այժմ էլ սկսվել են աշխատանքները «Զորավար Անդրանիկ»-ում։

«Մյուս շաբաթ արդեն փոխված շարժասանդուղքը կսկսի գործարկվել, հիմա փորձարկման շրջանում է։ Այս տարի կսահմանփակվենք «Զորավար Անդրանիկ»-ով, իսկ մյուս տարի կշարունակենք մյուս կայարաններում աշխատանքները։

Հարցին, թե որ երկրի արտադրության շարժասանդուղքներ են տեղադրվում, մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Հայաստանում նման հնարավորություն ունեցող ընկերություն չկա, դրանք հիմանականում դրսի ընկերություններ են՝ հունական, չինական։

«Սովորաբար մրցույթ է հայտարարվում։ Որ ընկերությունը հաղթում է, նա էլ սպասարկում է»,- պատասխանեց Աննա Ասլանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան