Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 15-07-2025

Փաշինյանին ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չդիմավորեց, որովհետև անարժաններին չեն դիմավորում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

Փարիզի օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ալեն Սիմոնյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Փարիզում Նիկոլ Փաշինյանին ֆրանսիացի բարձրաստիճան որևէ պաշտոնյա չդիմավորեց»։

Հարցվածներից շատերը դժվարացան պատասխանել մեր հարցին։

«Կարող եմ ենթադրել, որ անարժան մարդուն նույնիսկ մեր բանեկամները չեն դիմավորում։ Ես նույնիսկ զարմացա, որ Մակրոնը նրան ընդունել է։ Բայց ընդունել է հանուն հայ ժողովրդի, ոչ թե հանուն իրեն»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին անգամ շները չեն դիմավորում։

«Չեն դիմավորել, որովհետև վարչապետի գործերը մեր հարևան պետությունները չեն հավանում։ Նա չի կարողանում կարգին աշխատել»,- նկատեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում