Ավելին 1 տարի առաջ - 11:45 15-07-2025

Սկսվել են «Հարրի Փոթեր» սերիալի նկարահանումները․ հրապարակվել է գլխավոր դերասանի առաջին լուսանկարը

«Հարրի Փոթեր» սագան վերադառնում է էկրան՝ այս անգամ հեռուստասերիալի ձևաչափով։ HBO-ն պաշտոնապես սկսել է նոր էկրանավորման աշխատանքները՝ Ջ. Կ. Ռոուլինգի հայտնի վեպերի հիման վրա։ Նախագծի ավարտը, ըստ ստեղծողների, նախատեսվում է տասը տարվա ընթացքում։

Երկուշաբթի օրը պրոդյուսերները հրապարակել են 11-ամյա Դոմինիկ Մաքլաֆլինի առաջին պաշտոնական լուսանկարը՝ Հարրի Փոթերի կերպարում։ Բացի այդ, ներկայացվել են սերիալի մի շարք դերասանների անուններ․ Ռորի Ուիլմոտը մարմնավորելու է Նևիլ Լոնգբոթոմին, Ամոս Քիթսոնը՝ Դադլի Դուրսլիին, Լուիզ Բրիլին՝ տիկին Ռոլանդա Հուչին, իսկ Անտոն Լեսերը՝ Գարիկ Օլիվանդերին։

Սերիալը նպատակ ունի նոր ձևով վերարտադրելու կախարդական աշխարհը՝ գրավելով ինչպես նոր սերնդին, այնպես էլ դասական ֆիլմաշարի երկրպագուներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»