Ներքին 1 տարի առաջ - 16:05 14-07-2025

Շիրակի մարզը նոր ոստիկանապետ կունենա․ նախկինին տեղափոխել են Լոռի

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակը մարզը նոր ոստիկանապետ կունենա․ նախկինին տեղափոխել են Լոռի։

Նշենք, որ Շիրակի մարզի ոստիկանապետ Արսեն Ոսկանյանը նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի սանիկն է և Ոսկանյանի կարիերայի մեջ իր ներդրումն ունի Արամ Հովհաննիսյանը։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Արսեն Ոսկանյանի տողափոխելու պատճառն այն է, որ Շիրակի թեմի առաջնորդարանի խուզարկության ժամանակ Ոսկանյանը չի կարողացել գոհացնել իր ղեկավարներին, այսինքն` բավարար ազդեցություն չի ունեցել ոստիկանների գործողությունների վրա։

Նշենք, որ Արսեն Ոսկանյանը անձամբ բերման ենթարկեց Միքայել Սրբազանի աջակից Մհեր Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ 2018-ից հետո Շիրակի մարզում 6 ոստիկանապետ է փոխվել։

Նշենք, որ Արսեն Ոսկանյանը մոտ 8 ամիս առաջ էր նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով