Ներքին 1 տարի առաջ - 14:57 13-07-2025

Oragir.News-ի հրապարակումից հետո ՇՊՀ-ում դիպլոմների հանձնման անարդար կարգը վերանայվեց

Շիրակի մայր բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը փոխել է դիպլոմների հանձնման իր անարդար որոշումը։

Բանն այն է, որ ՇՊՀ-ում կարմիր դիպլոմները հանձնվելու էին բուհի դահլիճում, իսկ կապույտները՝ ՇՊՀ-ի բակում։

Չնայած համալսարանից Oragir.News-ին պարզաբանել էին, բայց, միևնույն է, բուհի ուսանողները շարունակում են պնդել, որ կարմիր ու կապույտ դիպլոմով շրջանավարտների միջև տարբերություն են դնում:

Շիրակի մայր բուհի պաշտոնական էջում տարածվեց հայտարարություն, որ նախատեսում են դիպլոմների հանձնման արարողությունը իրականացնել միասնական ձևաչափով։

«Սիրելի՛ շրջանավարտներ, հաշվի առնելով ստացված բազմաթիվ առաջարկները՝ որոշում ենք կայացրել 2024-2025 ուստարվա բոլոր շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը կազմակերպել միասնական ձևաչափով. Օրը՝ հուլիսի 15, ժամը՝ 18։00, վայրը՝ ՇՊՀ (ք. Գյումրի, Պ. Սևակ 4)»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան