Սպորտ 1 տարի առաջ - 17:51 12-07-2025

Լիոնել Մեսին կարող է կարճ ժամանակով վերադառնալ «Բարսելոնա»

Անհավանական և սպասված իրադարձության ականատես կարող են դառնալ «Բարսելոնա»-ի և հատկապես Լիոնել Մեսիի խաղի երկրպագուները։ Կատալոնական ակումբի լեգենդը կարճ ժամանակով կարող է վերադառնալ հարազատ թիմ, որում անցկացրել է լավագույն տարիները։

Իսպանական El Nacional հանդեսը հայտնում է, որ այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ նրա ներկայիս ակումբի՝ «Ինտեր Մայամի»-ի հետ պայմանագրում ներառված հատուկ կետի շնորհիվ։ Այն ուժի մեջ կմտնի, երբ Մեսին նոր պայմանագիր ստորագրի Ֆլորիդայի ակումբի հետ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, սակայն, լրատվամիջոցի տեղեկություններով, Մեսին այն կերկարաձգի մինչև 2026 թվականի ձմեռվա սկիզբը։ Պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ թիմի խաղացողը կարող է ԱՄՆ առաջնությունում հայտարարված ընդմիջման ընթացքում վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։

Ամերիկյան լիգայում ընդմիջում է լինում նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում էլ Մեսին կարող է միանալ «Բարսելոնա»-ին։Նա հենց կապտանռնագույնների կազմում է ցանկանում անցկացնել հրաժեշտի խաղը։

«Բարսելոնան» հատուկ է պատրաստվում Մեսիի հրաժեշտի խաղին, որը նախատեսվում է կազմակերպել «Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցումն ավարտելուց հետո։ Նշվում է, որ կատալոնական ակումբն արդեն ստացել է Մեսիի համաձայնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում