Ներքին 1 տարի առաջ - 11:54 12-07-2025

600 ուսանողի տեղ չկար. ՇՊՀ-ում կարմիր ու կապույտ դիպլոմով շրջանավարտների միջև ջոկողություն են դնում

Oragir.News-ը Շիրակի պետական համալսարանի ուսանողներից ստացել է ահազանգ, որ կապույտ ու կարմիր դիպլոմները ուսանողներին տարբեր ժամերի են բաժանելու ու տարբեր վայրից։ Ուսանողներն ասում են, որ դա խտրական վերաբերմունք է իրենց նկատմամբ։ Ուսանողներից շատերը բողոքում են, որ ՇՊՀ-ի հրապարակած գրառման տակ իրենց դժգոհություն հայտնող մեկնաբանությունները հեռացվել են։

Oragir.News-ը պարզաբանում է ստացել Շիրակի պետական համալսարանից։

«Այս տարի շուրջ 600 շրջանավարտ ունենք, ուղղակի անհնար է 600 շրջանանվարտին տեղավորել 135 հոգանոց դահլիճում։ Քանի որ կարմիր դիպլոմների թիվը համեմատաբար քիչ է, մենք էդ սկզբունքով ընտրություն արեցինք և որոշեցինք, որ կարմիր դիպլոմները դահլիճում պետք է հանձնենք։

2024-2025 թթ. ուսումնական տարվա շրջանավարտները բուհի 90-րդ շրջանավարտներն են և կարմիր դիպլոմները հանձնելու հետ մեկտեղ անելու ենք բուհի 90-ամյակին նվիրված գրքի շնորհանդես»,- այս մասին տեղեկացրեց ՇՊՀ մամուլի խոսնակ Բելլա Հովհաննիսյանը։

Բելլա Հովհաննիսյանի խոսքով` ՇՊՀ-ի բակում բոլոր ուսանողների համար բացօթյա միջոցառում են կազմակերպել։

Նշենք, որ ՇՊՀ-ի պաշտոնական էջում տեղադրել էր հայտարարություն։

«2024-2025 ուստարվա սիրելի՛ շրջանավարտներ,

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա 2025թ․ հուլիսի 15-ին՝ հետևյալ ժամանակացույցով․

Գերազանցության դիպլոմներ՝ ժամը 09։00 ՇՊՀ նիստերի դահլիճ,

Ոչ գերազանցության դիպլոմներ՝ ժամը 18։00 ՇՊՀ բակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում