Մշակույթ 1 տարի առաջ - 19:22 11-07-2025

Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԿԳՄՍ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»՝ ընդգրկվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

Հայտերը պատրաստվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Protection Service ՊՈԱԿ-ների կողմից:

Շնորհակալություն ներգրավված գիտնականներին՝ Miqayel Badalyan, Մկրտիչ Զարդարյան, Մարիամ Շահմուրադյան և բոլորին, ովքեր մասնակցել են հայտերի կազմման աշխատանքներին:

Այս հայտերի ընդգրկումը երկարաժամկետ ռազմավարական տեսանկյունից խիստ կարևոր է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության համար:

Եվ այսպես՝ Հայաստանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկված են՝

1995 թ. - Դվին քաղաքի հնավայրը,
1995 թ. - Երերույքի տաճարը և հնավայրը,
1995 թ. - Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը,
1995 թ. - Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները,
2024 թ. - Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը,
2025 թ. - Երևանի ուրարտական ժառանգությունը,
2025 թ. - Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան,

Շարունակելի...

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով