Ներքին 1 տարի առաջ - 22:49 10-07-2025

Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը գրել է.

«Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց։

Զենքով պարգևատրվել էի ՀՀ ոստիկանության նախկին պետ, երջանկահիշատակ Հայկ Հարությունյանի հրամանով՝ ոստիկանության իրավական առաջին բարեփոխումներին ունեցած ներդրման համար։

Սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքը վերցվել է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով։ Հակասահմանադրական այս իրավակարգավորմանը չեմ անդրադառնալու, անիմաստ է։ Պարզվեց՝ մի առանձին «կիսաստորացուցիչ», անհայտ իրավական հիմքերով ընթացակարգ են սահմանել խոչընդոտող ՎԻՃԱԿՆԵՐԻ բացակայությունը հաստատելու համար՝ «ապացուցիր, որ հոգեկան հիվանդ, թմրամոլ, խուլ կամ կույր չես» պարտականությունը դնելով սեփականատիրոջ վրա։ Նարկոլոգիական և հոգեբուժական հաշվառման մեջ չգտնվելը բավարար ապացույց չի դիտվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան