Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:23 10-07-2025

ՀՀ-ն շեղվել է ժողովրդավարական ուղուց և իր ստանձնած միջազգային պարտավորություններից. Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Տեսա, որ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից հրապարակված Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ գրառմանը արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պնդելով, թե «հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար»։

Ցանկանում եմ Բրեդ Շերմանի և Արսեն Թորոսյանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոգևորականներից միայն Բագրատ Սրբազանը և Հրայր սարկավագ Հակոբյանն են մեղադրվում ահաբեկչության նախապատրաստման և իշխանության զավթման նախապատրաստման մեջ։

Մինչդեռ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել են հարցազրույց տալու համար և պահվում են Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (մեր ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ), որը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չփակեց։

Բրեդ Շերմանը և ԱՄՆ-ի մեր բոլոր գործընկերները պետք է հստակ իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը շեղվել է ժողովրդավարական ուղուց և իր ստանձնած միջազգային պարտավորություններից։

Այսօր մեր երկրում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ, իսկ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են գործող իշխանության ցուցումով՝ ընդամենը հարցազրույց տալու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով