Ներքին 1 տարի առաջ - 17:14 10-07-2025

Հրապարակե՛ք խոսակցության ամբողջական տեքստը. Բագրատ սրբազանը` ձայնագրությունների մասին

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։

Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։

Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։

Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է…

Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։

Կրկին պահանջում եմ հրապարակե՛ք սույն խոսակցության ամբողջական տեքստը, այլապես ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնա ձեր պատասխանատվության վրա»,- գրել է Բագրատ սրբազանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»