Ներքին 1 տարի առաջ - 15:25 10-07-2025

Արևմուտքի համար կարևորը փաթեթավորումն է․ գույք կխլեն, թե ձերբակալություններ կլինեն՝ էական չէ

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել անցկացնել խորհրդարանի նոր ընտրություններ, իսկ Եվրամիությանը՝ անհապաղ վերանայել Վրաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի, նրա շրջապատի, ընտանիքի անդամների ու ընկերությունների նկատմամբ։ Ինչո՞ւ Եվրոպան նույն կերպ չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ստացվում է՝ Վրաստանի դեպքում սկզբունքայնություն է ցուցաբերում, իսկ ՀՀ նկատմամբ անտարբե՞ր է։

«Ես չէի ասի՝ Եվրոպական խորհուրդը սկզբունքայնություն է ցուցաբերում, օրինակ, Վրաստանի հարցում։ Սկզբունքայնություն կլիներ, եթե դա վերաբերեր զուտ ընտրական պրոցեսին և դրանում տեղ գտած հավանական կամ ենթադրյալ խախտումներին։ Ըստ էության, այստեղ խոսքը ոչ թե զուտ այն մասին է, որ Եվրոպական միությունը ցուցաբերի սկզբունքայնություն, այլ աշխարհաքաղաքական կոնտեքստ ունեցող խնդրի մասին են, թե՛ արտասահմանյան ագենտների օրինագիծը, թե՛ Վրաստանի դիրքորոշման մեղմացումը Ռուսաստանի նկատմամբ, ինչով պայմանավորված՝ ընդդիմությունը մեղադրում է, որ Վրաստանը շեղվում է իր արևմտյան ուղուց։ Ես կարծում եմ՝ խնդիրը զուտ էստեղ է, և եթե սրա մեջ խնդիր չլիներ, ապա վրացական իշխանություններն իրենց կդրսևորեին այնպես, ինչպես, օրինակ, Սահակաշվիլին էր դրսևորում»,- Oragir․ News-ի հետ զրույցում պատասխանելով վերոհիշյալ հարցին՝ ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրախորհրդարանի խտրական վերաբերմունքին, մեր զրուցակիցն ասաց, որ նույն վերաբերմունքը Հայաստանի պարագայում է։

«Հայաստանի իշխանությունները կարողացել են համոզել Հայաստանի ժողովրդին և միջազգային գործընկերներին, թե Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն ունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ, որոնց նպատակը ընդդիմության միջոցով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում ամրացնելն է։ Դրանով պայմանավորված էլ ունեն և՛ սատարում, և՛ օժանդակություն Եվրոպական միությունից, Միացյալ Նահանգներից։ Ընդ որում՝ նույնիսկ եվրոպական միության որոշ երկրներ են հավատում Հայաստանի իշխանությունների կողմից մատուցվող այս պատումին»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ ի՞նչ արձագանքներ են ստացվում Եվրոպայից հայ ընդդիմադիրների հանդեպ հետապնդումների փաստերով, Պողոսյանը պատասխանեց․ «Արձագանքներ ես հանդիպել եմ միայն եկեղեցու մասով մտահոգությունների շրջանակում, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի օրենսդրության համաձայն»։

Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմի կիրառմանը, քաղաքագետը նշեց՝ այս դեպքում դարձյալ խնդիրը մատուցվում է այնպես, թե ՀՀ-ում հաստատված ժողովրդավարության պաշտպանություն է իրականացվում։

«Դրա ապացույցն է Ֆրանսիայի նախագահի ձևակերպումը՝ այս իշխանությունների մասին։ Դա խոսում է այն մասին, որ անկախ նրանից, թե ինչ կանես, այս երկրների համար կարևորը փաթեթավորումն է, իբր Հայաստանի իշխանությունը պայքարում է ռուսական ազդեցության դեմ։ Եվ այդ ճանապարհին ձերբակալությունները կլինեն ապօրինի, թե՝ օրինական, գույքեր կխլվեն, թե՝ ոչ, կարևոր չէ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Արևմտյան հասարակարգի «սրբության սրբոցը» մարդու սեփականության իրավունքն է, և դրա խախտումը չափազանց նուրբ խնդիր է արևմտյան պետությունների համար։

Միևնույն ժամանակ այս ենթատեքստում մեր զրուցակիցը անդրադարձավ նաև ՀԷՑ-ի խնդրին՝ նկատելով․ «Եվրոպական միության կողմից ՀԷՑ-ի հետ կապված խնդրի առնչությամբ ևս ոչ մի արձագանք չկա։ Ես վստահ եմ, որ դա էլ կմեկնաբանեն՝ ռուսական ազդեցության դեմ պայքար, և թեպետ սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունը չափազանց լուրջ գիծ է արևմտյան պետությունների համար, բայց, հավանաբար, ևս կողջունվի»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ