Ներքին 1 տարի առաջ - 14:45 10-07-2025

ԱՄԷ-ում խաղաղության գործընթացը չի քննարկվում. Փաշինյանն Ալիևից փաստաթուղթ է խնդրում

Այսօր՝ հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում Աբու Դաբիում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական երկկողմ հանդիպումը։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն և, հնարավոր է, կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիոն ևս հույս էր հայտնել, թե շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացը Հայաստանի համար որևէ իրական օգուտ չի պարունակում, իսկ Ալիևը փորձելու է առավելագույն զիջումներ կորզել Փաշինյանից։

«Հանդիպումը դեռ շարունակվում է։ Իրականում քննարկվում է ոչ թե խաղաղության գործընթացը, այլ՝ փաստաթուղթ խնդրելը Ալիևից, որի վրա գրված կլինի «խաղաղություն» բառը։ Բայց դա խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Ալիևը չի պատրաստվում նույնիսկ այդ բառը տալ, եթե դրանից օգուտ չունի։ Նա դեռ փորձում է ստանալ «Զանգեզուրի միջանցքը»՝ պանթուրքիզմի դարավոր երազանքն է դա, որին Իրանի Իսլամական Հանրապետությունն է խոչընդոտում», – նշեց քաղաքագետը։

Բադալյանի համոզմամբ՝ Ադրբեջանին պետք չէ խաղաղության պայմանագիր, որը կարող է որպես ձեռքբերում և ներքաղաքական միավոր ներկայացվել Հայաստանում։

«Փաշինյանը փորձում է այլ ճանապարհով բավարարել Ադրբեջանի պահանջները, բայց կարծես Ադրբեջանը նույնիսկ հետաքրքրված չէ դրանց իրական կատարմամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին օրերի զանգվածային ձերբակալություններին՝ քաղաքագետը դրանք դիտարկեց որպես նախընտրական գործընթաց.

«Սա արվում է մեկ մարդու՝ վարչապետի, նախընտրական արշավի շրջանակներում։ Նա վերացնում է քաղաքական այն բոլոր օջախները, որոնք կարող են դիմադրություն ցույց տալ։ Այս ֆոնին չեմ բացառում արտահերթ ընտրությունների տարբերակը։ Երբ տեսնի, որ եկեղեցու և քաղաքացիական կազմակերպությունների հնարավոր դիմադրությունը կոտրված է, հնարավոր է նաև ընտրությունների գնա՝ համոզված լինելով, որ ճանապարհը մաքրված է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով