Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:39 09-07-2025

Կանգնելու եմ վարչապետի կողքին ազատագրական շարժման ամբողջ ընթացքում. ՔՊ-ական պատգամավոր

Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամսից ավելի է՝ թիրախավորում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, պարբերաբար նշում Վեհարանն ազատագրելու իր մտադրությունների մասին։

Օրերս Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է Փաշինյանը։

Oragir.News-ը ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք մասնակցելու է իր քաղաքական առաջնորդի հայտարարած ազատագրական պայքարին։

«Միանում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և կանգնելու եմ վարչապետի կողքին ամբողջ պրոցեսի ընթացքում»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։

Էմմա Պալյանը, անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի կալանավորմանը, ասաց. «Քաղաքացի Գևորգ Աջապահյանին միշտ պարոնով եմ դիմել, նա ինձ համար լավագույն դեպքում քաղաքական գործիչ Գևորգ Աջապահյանն է, բայց ոչ թեմի առաջնորդ։ Այս անձի անվան շուրջ իրավական պրոցես է գնում, որի համար կան հիմքեր, փաստեր, ի՞նչ կա էստեղ»։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու ամսով կալանավորվել է։ Միքայել Սրբազանի նկատմամբ Քրեական գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան