Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:28 28-04-2022

Արթնացի՛ր, հա՛յ. «Ազատագրական շարժման» անդամները շարունակում են բողոքի ակցիան

«Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Արդեն երրորդ օրն է՝ նրանք տարբեր խորագրերով բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։

Շարժման անդամներ Նաիրի Հոխիկյանը, Վահագն Չախալյանը, Արա զոհրաբյանը և Վազգեն Պետրոսյանը ելույթներ ունեցան, որից հետո ներկայացրին հետագա պլանները։

Շարժման անդամ Արա Զոհրաբյանն ասաց, որ նմանատիպ բողոքի ակցիաների միջոցով փորձ է արվում արթնացնել ժողովրդին։

«Առաջացնում են պառակտում այս իշխանությունները, հենց Երևանի ավագանու ընտություններից՝ 2018 թ․ սկսած, երբ քաղաքապետի թեկնածուն բացահայտ ասաց, որ ժողովրդին բաժանում է սևերի ու սպիտակների։

Շարժման անդամ Վազգեն Պետրոսյանն ասաց, որ ովքեր օգնում ու օժանդակում են այս իշխանություններին, պետք է հատուցեն։

Հիշեցնենք, որ շարժման անդամներ Վահագն Չախալյանին, Նաիրի Հոխիկյանին ևս ութ խաղաղ ցուցարարի առավոտյան խաղաղ ակցիա իրականացնելու համար ոստիկանները բերման ենթարկեցին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող