Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:31 09-07-2025

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի փլուզված հատվածը վերականգնվում է

Այս տարվա մայիսից Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 42-րդ կմ տեղամասում տեղի ունեցած փլուզման հետեւանքով Մ 6 միջպետական ճանապարհին երկկողմանի երթեւեկությունը կազմակերպվում է մեկ գոտով: Միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Դրանք արդեն տեւական ժամանակ երթևեկում են Երևան-Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով:

Փլուզված հատվածում այժմ իրականացվում են հենապատի վերականգնման աշխատանքներ: Հիշեցնենք, որ այս հատվածում առաջին փուլուզումը՝ ավելի փոքր, տեղի էր ունեցել դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին, սակայն վերականգնման որեւէ աշխատանք չկատարվեց, որի հետեւանքով առաջացավ ավելի մեծ փլուզում, բարեբախտաբար՝ առանց դժբախտ պատահարի:

Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2023 թվականին: Փաստորեն, հիմնանորոգումից ընդամենը երկու տարի անց, նոր վերականգնված հենապատը փլուզվել է: Կատարվածը թերեւս անորակ աշխատանքի արդյունք է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան