Արտաքին 1 տարի առաջ - 14:17 09-07-2025

Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական ճանապարհով. Գրոսսի

Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով: Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ, Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական հնարավորություններով։ Այս ամենը չի կարող վերացվել ռազմական միջոցներով... Իրանցիները միշտ կարող են ինչ-որ բան թաքցնել... Հետևաբար, մենք երբեք այս խնդիրը չենք լուծի ուժով», - ասել է նա:

«Սա կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ կապահովի վերահսկողության շատ խիստ համակարգ։ Իսրայելում, Միացյալ Նահանգներում շատերը կասկածամիտ են այս հարցում։ Բայց ես միշտ ասում եմ նրանց, որ նման պայմաններում իրանցիների համար չափազանց դժվար կլինի միջուկային զենք մշակել այնպես, որ տեսուչները դա չնկատեն», - հավելեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով