Ներքին 1 տարի առաջ - 13:30 09-07-2025

Ընդդիմադիր պատգամավորներին «ԱԱԾ պադվալներ լցնելու» շրջանակներում են զրկել անձեռնմխելիությունից

«Թիրախում «Հայաստան» դաշինքն է, պարզ է չէ, որ մարդկանց որոշներին անձեռնմխելիությունից զրկելով, որոշներին կալանքի տանելով փորձում են «Հայաստան» դաշինքին հնարավորինս մեկուսացնել, բայց բոլոր այդ գործողությունները հաջողությամբ չի պսակվելու։ Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությունները, որ ԱԺ ամբիոնից ասում էր «բոլորիդ կտանեմ ԱԱԾ պադվալները կլցնեմ», հենց այդ գործի շրջանակներում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

Նշենք, որ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ՝ կողմ 59, դեմ 0 ձայներով զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել ԱԺ նախագահին՝ վերոնշյալ երկու պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Դիտարկմանը, թե ինչպես են մտադիր պաշտպանվել, Դանիելյանը նկատեց՝ «Օրենքի շրջանակներում մեզ լիազորված հնարավորությունների շրջանականերում մենք պայքարել ենք, հիմա էլ ենք պայքարում, վաղն էլ ենք պայքարելու, օրենքով տրված բոլոր գործիքակազմերը օգտագործելու ենք ի պաշտպանություն մեզ և իհարկե ամենակարևորը մեր պետության»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում