Ներքին 1 տարի առաջ - 12:08 09-07-2025

Բագրատ Սրբազանին գաղտնալսել են անցած տարվա օգոստոսից․ ձայնագրությունները մոնտաժված են

Անցած տարվա օգոստոսից սկած մինչև այս տարվա հունիս գաղտնալսումների կամ այլ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձևակերպված գործ է, որը, համաձայն ՔԿ-ի՝ 2024թ․ նոյեմբերից վերածել է իբրև ապօրինի գործընթացի։ Այսինքն՝ մինչև նախորդ տարվա նոյեմբերը գործընթացները եղել են օրինական, դրանից հետո դարձել են ապօրինի։ Բագրատ սրբազանի և Սրբազան շարժման գործի շրջանակներում կալանավորված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, օրինական գործընթացներն ինչո՞ւ էին գաղտնալսվում իրավապահ մարմինների կողմից։ Ակնհայտ է դրա պատասխանը, մեր օրերում ցանկացած քաղաքական գործընթաց ուղեկցվում է պետական ապարատի անմիջական ապօրինի միջամտությամբ։ Ապօրինի միջամտություններ տեղի են ունեցել և 2021-ի ընտրություններին նախարոդող ժամանակահատվածում, և հաջորդիվ տարբեր ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Դրանց նպատակը քաղաքական գործընթացների միջամտությունն է կամ քաղաքական գործընթացների գեներացիան»,- ասաց Խուդոյանը։

Փաստաբանը նաև հավելել է, որ հրապարակված ձայնագրություններն ակնհայտ մոնտաժված են։ Նա նշել է, որ ՔԿ նախագահի հայտարարությունը, որ այո, դրանք առանձնացված են, բայց այն հատվածներն են, որ հետաքրքրություն են ներկայացնում գործի համար, մնացածը կենցաղային խոսակցություններ են, մինչդեռ, եթե կենցաղային խոսակցություն է, ապա որևէ անհրաժեշտություն չկա՝ դրանք թաքուն պահելու, թող հրապարակեն, հասկանանք՝ ինչ կոնտեքստից են վերցված, ամբողջական միտք են պարունակում, թե ոչ, նույն ժամանակահատվածի խոսակցություններից են առանձնացվել, թե՝ տարբեր օրերի:





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում