Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:39 08-07-2025

Հայաստանում ռուսական զորքերի տեղաշարժ չի նկատվում

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, և այդ նպատակով վերջինս օգտագործելու է Հայաստանի տարածքը՝ այստեղ զորքեր տեղակայելով։

Oragir.News-ն այսօր այցելեց Էրեբունի օդանավակայանի հարակից տարածք և զրուցեց մի շարք քաղաքացիների հետ։

Նրանք նշեցին, որ վերջին օրերին զորքերի տեղաշարժեր չեն նկատել։ Մասնավորապես՝ օդային ուժերի ակտիվություն չի գրանցվել, թռիչքները կատարվում են սովորական ռեժիմով, արտառոց որևէ դեպք՝ բացակայում է։

Քաղաքացիների դիտարկումներից կարելի է ենթադրել, որ այս պահին Հայաստանի տարածքում ռազմական տեղաշարժեր չեն նկատվում՝ առնվազն՝ առերևույթ։ Ինչ իրականում է կատարվում և ինչպես է Ռուսաստանը պատկերացնում իրավիճակի հնարավոր զարգացումները, դեռևս հստակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով