Ներքին 1 տարի առաջ - 13:45 08-07-2025

Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի․ աշխատակիցները վաղ առավոտից դրսում են

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վաղ առավոտյան ուժայինները ներխուժել են ՀԷՑ-ի գրասենյակ, փակել մուտքը և տեղում խուզարկություններ են իրականացնում։

«Ոստիկաններն այս պահին շրջափակել են շենքը, թույլ չեն տալիս ներս մտնել, քննչական գործողություններ են իրականացնում, հայտնի չէ՝ ինչ են փնտրում։ Հավաքված սպասում ենք։ Ներսում են նաև փաստաբանները»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը։

ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էլ տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեից իրենց տեղյակ չեն պահել, թե ինչ քրեական գործեր կան հարուցված, միայն ներկայացրել են դատարանի որոշումները քննչական գործողություններ կատարելու համար։

«Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի։ Պատկերացրեք, որ մի մեծ կազմակերպության գլխամաս չաշխատի։ Հուսով եմ, որ շատ արագ կավարտեն, և մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»,- հույս հայտնեց նա։

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն էլ մեզ ասաց, որ այս պահին բերման ենթարկվածներ կան։ Ավելի ուշ մանրամասներ կհաղորդեն։

Նշենք, որ ավելի վաղ քննչականի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տանը։ Վերջինս ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ 51 հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով