Ներքին 1 տարի առաջ - 12:35 08-07-2025

Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ

Ֆասթ Բանկի և Fastex-ի գործակցությամբ հաճախորդների թվային՝ FTN ակտիվները Հայաստանում առաջին անգամ կարող են կիրառվել վարկային գիծ ձեռք բերելու գործընթացում։

Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն FastX-ի միջոցով ստանալ FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ, ընդ որում, վարկային գծի առաջին 30 օրը՝ անտոկոս։

FastX-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ֆասթ Բանկի մոբայլ հավելված, «վարկեր» բաժնում սեղմել «նոր վարկ» կոճակը, որից հետո Բանկը կառաջարկի վարկային գծի առավելագույն սահմանաչափը։ Գործընթացը կատարվում է րոպեների ընթացքում, իսկ վարկային գծի բոլոր մանրամասները հասանելի են «վարկեր» բաժնի «վարկային գծեր» ենթաբաժնում։

Ֆասթ Բանկի ՏՏ նախագծերի կառավարող Նարինե Անդրեասյանն ասել է․ «Ֆասթ Բանկում նորարարությունները միշտ եղել են մեր շարժիչ ուժը։ FastX-ը գործարկելիս մենք ձգտել ենք հասկանալ մեր հաճախորդների պահանջները և առաջարկել նրանց առավել արդյունավետ լուծումներ»։ Fastex-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ համատեղ ներդրված այս գործիքակազմը վկայում է իրենց գործակցության արդյունավետության և ժամանակի հետ համընթաց քայլելու հետևողական ձգտման մասին։

Հիշեցնենք նաև, որ Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ ապահով և արագ կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների և դրամային միջոցների միջև, որն ինտեգրված է Ֆասթ Բանկ-ի և Fastex Exchange-ի հավելվածներում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով