Ներքին 1 տարի առաջ - 16:45 07-07-2025

Օրենքը լավն է, բայց չի աշխատի․ 20 րոպեում հնարավոր չէ ճանապարհը բացել

Օրերս ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որը վերաբերում է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ Ըստ նոր կարգավորումների՝ երբ տեղի է ունենում ավտովթար, որին մասնակցում է միայն երկու մեքենա, և վնասը միայն գույքային է, ապա՝ վարորդները պարտավոր են 20 րոպեի ընթացքում ազատել ճանապարհը, այսինքն՝ վթարի վայրը թողնել և մեքենաները տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ կայանելն արգելված չէ օրենքով։ Եթե վարորդները համաձայնության գան, թե ով է մեղավոր, ապա պետք է լրացնեն համաձայնեցված հայտարարագիր։ Եթե վարորդները չեն կատարում այս պայմանները, այսինքն՝ չեն հեռանում վթարի վայրից 20 րոպեի ընթացքում կամ մեքենան չեն տեղափոխում, ապա նախատեսվում է տուգանք, որը կկազմի նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը՝ 30.000 դրամ։

Նախագծի հիմնական նպատակը անտեղի խցանումներից խուսափելն է, որոնք հաճախ տևում են ժամեր և մեծ վնաս են պատճառում թե՛ տնտեսությանը, թե՛ մարդկանց առողջությանը։ Թե որքանով է արդյունավետ այս նախագիծը, և արդյոք կաշխատի՞ օրենքն, ինչպես հարկն է, Oragir․News-ը զրուցեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանի հետ։

«Այդ փոփոխությունը վերաբերում է այն դեպքին, երբ վարորդները համաձայնեցված ընթացակարգով պատրաստ են լրացնել այդ պատահարը։ Դա իրականացվում է այն ժամանակ, երբ վարորդներից մեկն իր մեղքն ընդունում է։ Այդ պրոցեսը գնահատելը, վարորդների՝ միմյանց հետ բանավիճելը, մեղքի ընդունել-չընդունելը․․․ որովհետև, հաճախ այնպես չէ, որ մեքենայից իջնում և անմիջապես մեղքն ընդունում են»,- նշեց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ շատ քիչ դեպքեր կլինեն, որ սահմանված ժամանակահատվածում վարորդները կկարողանան տեղավորվել։

«Իմ կարծիքով՝ տուգանքից խուսափելու համար համաձայնեցված ընթացակարգով վարորդները չեն էլ լրացնի հայտարարագիր, կդիմեն պարեկային ծառայությանը, որպեսզի իրենք արձանագրեն այդ խախտումները։ Ես կարծում եմ, որ 20 րոպեի փոխարեն ավելի երկար ժամանակահատված կպահանջվի այդ դեպքի վայրը լքելու համար»,- նկատեց փորձագետը։

Վերջինիս խոսքով՝ այս փոփոխությունը, եթե միտված է խցանումները նվազեցնելուն, առանձնապես ոչ մի դրական արդյունք չի տալու: Եթե փոխհամաձայնության չեկան, բնական է, որ պարեկային ծառայողը պետք է գա, ինքն արձանագրի, իսկ այս փոփոխությունը դրան չի վերաբերում:

«Այս նախագիծն իր նպատակին չի ծառայելու, դրա համար այլ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի արագ արձանագրեն դեպքերը»,- եզրափակեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով