Ներքին 1 տարի առաջ - 11:03 06-07-2025

Տապալված ծառեր և սյուներ, վնասված տանիքներ. քամին ավերածություններ է առաջացրել Երևանում և մարզերում

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։

Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի, Շահումյան 7-րդ, Սարի թաղի 9-րդ փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։

Տեղում իրականացվել են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման, տարածքների սահմանազատման, պոկված թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով