Ներքին 1 տարի առաջ - 18:17 05-07-2025

Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ քննադատություն ու մեծ հակազդեցություն է առաջացրել Իրանում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից օկուպացված Ստեփանակերտ այցին է անդրադարձել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ գրելով․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և հեռացում։

Բայց ամենաազդեցիկը տարածվող այն նկարն է, որտեղ մի կողմում Իսրայելի մերձավոր դաշնակից Բաքվի բռնապետի հետ գրկախառնված Փեզեշքիանն է, իսկ մյուսում՝ իսրայելական վերջին ագրեսիայի նահատակների թարմ շիրիմները՝ «Թշնամուն գիրկն առնելը, հողի գիրկն է ուղարկում բարեկամներին» գրառմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով