Սպորտ 1 տարի առաջ - 16:43 05-07-2025

Խառը մենամարտերի մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Սպիտակ տանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC խառը մենամարտերի մրցաշարի եզրափակիչ մենամարտը կանցկացվի Սպիտակ տանը՝ հաջորդ տարի՝ Ամերիկայի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Գրում է BBC-ն։

Դա կլինի տիտղոսային մենամարտ, որը կդիտի մոտ 20,000-ից 25,000 մարդ, ասել է Թրամփը հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, Այովայում կայացած հանրահավաքի ժամանակ։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը, որն ունի մտերիմ հարաբերություններ Թրամփի հետ, խոստացել է.

«Մենք ունենալու ենք մի քանի անհավանական միջոցառումներ՝ որոշները պրոֆեսիոնալ, որոշները՝ սիրողական»։

Տարվա սկզբից ի վեր Թրամփը ներկա է գտնվել UFC-ի մի քանի մենամարտերի, այդ թվում՝ անցյալ ամիս Նյու Ջերսիի նահանգի Նյուարկ քաղաքում կայացած UFC 316-ին, որտեղ նա և Ուայթը լուսանկարվել են մենամարտը դիտելիս։

Այովայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Թրամփը հարցրել է.

«Այստեղ կա՞ UFC-ն դիտող որևէ մեկը։ Մենք UFC մենամարտ ենք անցկացնելու։ Եվ մենք այս մենամարտը, պատկերացրեք, անցկացնելու ենք Սպիտակ տան տարածքում։ Այնտեղ բավականաչափ տեղ ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում