Արտաքին 1 տարի առաջ - 23:44 04-07-2025

ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել

Հունիսի 10-12-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ բանաձևերի, կոմիտեն ընդունել է միջանկյալ բանաձև՝ որպես «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռի չկատարման բացառիկ միջոց։

Գործը վերաբերում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի դաժան և կանխամտածված սպանությանը, և Հայկ Մակուչյանի վրա կատարած մահափորձին։

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց ուշացման հոգալ դիմումատուների ներկայացուցիչների ծախսերը։ Նախարարների կոմիտեն բանաձևով հորդորում է անհապաղ հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում տեղադրված՝ հանցագործի ներմանը և ազատ արձակմանը սատարող հրապարակումները հեռացվել են, անհապաղ ապահովել, որ Ռամիլ Սաֆարովն այլևս չզբաղեցնի որևէ պետական պաշտոն։ Բանաձևով կոմիտեն նաև խորին ափսոսանք է հայտնում, որ հանցագործության հեղինակին՝ Սաֆարովին շնորհվել են արտոնություններ, որոնք չունեն իրավական հիմք ներպետական օրենսդրության համաձայն։

«Միջազգային և համեմատական իրավունքի կոնտրոն»-ը ԵԽ Նախարարների կոմիտեին պարբերաբար տեղեկություններ է տրամադրում գործի առնչությամբ՝ ցուցադրելով Ադրբեջանի դատական ակտերը չկատարելու դիտավորյալ միտումը։ Կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի ընտանիքների ներկայացուցիչն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում