Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:47 04-07-2025

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանում մեկ անձի՝ վարչապետի Ֆեյսբուքի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել։

Տեղի ունեցողը բացահայտ ապօրինի գործընթաց է, որին միացավ պետական ամբողջ համակարգը` վնասելով է երկրի հեղինակությունն ու ոտնատակ տալով իրավունքը:

Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրա նկատմամբ հրատապ կարգով հարուցված քրեական հետապնդումը և նրա կալանավորումը, «Տաշիր պիցցա»-ների ցանցում գործունեության կասեցումները, «Տաշիր գրուպ»-ում խուզարկություններն ու մարդկանց ազատությունից զրկելը պետք է դիտարկել մեկ միասնական շղթայի մաս` հիմնված Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգի վրա։ Ընդ որում, այս ամենն էլ ուղակցվում էր էլեկտրաէներգիայի ընդհատումները համակարգային դարձնելու և միակողմանիորեն ՀԷՑ-ի վրա բարդելու իշխանության քարոզը։

Դրանից բացի, ամբողջ գործընթացը զուգակցվում է քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներով. վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ ղեկավարն անձամբ տալիս է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին պատժելու սպառնալիքներ, որոնք կմասնակցեն Սամվել Կարապետյանի աջակցության համար հավաքներին, թեև ՀԷՑ-ի ղեկավարությունը չի դադարում կրկնել, որ հենց իրենք կպատժեն ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր մարդկանց կպարտադրեն մասնակցելու հավաքներին։ Ակնհայտ է, որ ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում, ինչի արդյունքում էլ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանքի տակ է։

Իշխանությունն ամեն օր իր համար փնտրում ու գտնում է նորանոր թիրախներ երկրում ատելությունն ու հասարակության բաժանումն ակտիվ պահելու համար և շարունակում ամենը մատուցել ժողովրդին վերադարձնելու պոպուլիստական լույսի ներքո։

Ապացուցում է, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին