Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 04-07-2025

Բաստիոն․ Երազանքի կառավարության կազմ չկա, որովհետև մենք քաղաքական ազգ չենք. Ավետիք Քերոբյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը տեխնոլոգիական փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն է:

Նրա հետ խոսել ենք հարուցված երկրորդ քրեական գործի մասին։ Քերոբյանը նշում է, որ հարկատուների միջոցներով իրականացնում են փուչ քննություն, և քննիչն ընդամենը ժամանակ է մսխում։ Քերոբյանի խոսքով Հայաստանում կառավարչական քաոս է, և միակ բանը, որը կարողացել են լավ անել այս ընթացքում՝ քանդել և զրոյական կետի հասցնել ամեն բան։

Անդրադարձ է եղել այն հարցին, որ ՀՀ նախկին նախագահներից ոչ մեկը ոչ մի հարցում իր մեղավորությունը երբևէ չի ընդունել, խոսքը նաև Նիկոլ Փաշինյանի մասին է. ըստ Քերոբյանի՝ պատճառն այն է, որ դրան կարող էր հետևել մեծ պատասխանատվություն:

Ավետիք Քերոբյանն անդրադարձել է նաև վերջին իրադարձություններից հետո հրապարակված ցուցակին, որտեղ իր անունը ևս կար։ Նշում է, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է իր ցուցակն ունենա և զարմանալի է համարում այն հանգամանքը, որ մեր ընդդիմությունը ստվերային կառավարության կազմ չունի։ Շեշտում է՝ Հայաստանում երազանքի կառավարության կազմ չկա, որովհետև մենք քաղաքական ազգ չենք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով