Ներքին 1 տարի առաջ - 20:58 04-07-2025

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության իրականացրած բարեփոխումները

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված առանցքային բարեփոխումները, որոնք գնահատելի են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման տեսանկյունից: Նա ընդգծել է վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների ներդրման, խտրականության դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում իրականացված քայլերը:

Նախարարն անդրադարձել է նաև Արդարադատության նախարարության դերակատարմանը ներպետական օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու գործընթացում՝ արձանագրելով, որ արդեն իսկ իրականացվել է մի քանի տասնյակ փորձաքննություն, և նախարարությունը շարունակելու է այդ ուղղությամբ կարողությունների զարգացումը:

Կարևորելով Համաձայնագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Կառավարության որոշմամբ ընդունված Ճանապարհային քարտեզները կարևոր գործիք են Համաձայնագրի արդյունավետ իրականացման համար։ Այնուամենայնիվ, Կառավարության համար հիմնական ուղենիշը մնում է հենց բուն Համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարմանն ուղղված հանձնառությունը։

Այս համատեքստում նա ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզի վերանայման ու նորի մշակման աշխատանքներն ու կիրառված սկզբունքները:

Աշխատաժողովին զեկուցմամբ հանդես է եկել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով քարտեզի նորացման շրջանակում Նախարարության կողմից ձեռնարկված քայլերը, շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկների վերլուծության և լրամշակման արդյունքները ու ընթացիկ մարտահրավերները:

Գործընկերները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված ծավալուն աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով շարունակական համագործակցության և ներառական գործընթացի համար։

Հանդիպման ընթացքում շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվել և հասցեագրվել են Համաձայնագրի իրականացման հետ կապված առաջարկներն ու հնարավոր մտահոգությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով