Ըստ էության 1 տարի առաջ - 20:00 04-07-2025

Ըստ էության․ Բյուջեի միակ տեղը, որտեղ իշխանությունը 100%-ով աշխատում է, պարգևավճարներն են

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստանի» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։

Նրա հետ խոսել ենք հանրային տրանսպորտի թանակցումը բոյկոտող քաղաքացիներին 10-15 հազար դրամով տուգանելու նախագծի, ավտոբուսներից օգտվելու համակարգը բարելավելու նպատակով Տիգրան Ավինյանը հանձնարարականով օգոստոսի 1-ից ուղետոմսերի թղթային՝ QR կոդով տարբերակի օգտագործման դադարեցման, իրավապահ համակարգը բացահայտած ենթադրյալ հեղաշրջման փորձի և հեղաշրջման պլանի, Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավի մեջ թուրք-ադրբեջանական հետք տեսնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ միայն պարգևավճարներն են 100%-ով ստացվում։

«Ամեն տարի ունենք չէ մենք, բյուջե կատարողական, որը էդ թվերը նայեք միակ տեղը որտեղ իրանց մոտ ստացվում ա 100 տոկոսով աշխատել պարգևավճարներն են»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հոգևորականներին քրեկան հետապնդումը սրբապղծություն է «Ռուսները ադրբեջանցիներին են ձերբակալում և հակառակը․միակ պետությունն ենք, որտեղ հայը ձերբակալում է հային, հոգևորականներին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով